ad-banner-1

Աթլետիկի ֆուտբոլիստները խաղից առաջ ծաղրել են նորաբաց Կամպ Նոուն

Բարսելոնան շաբաթ օրը՝ նոյեմբերի 21-ին, վերակառուցումից հետո առաջին անգամ խաղաց Կամպ Նոուում։ Աթլետիկը Լա Լիգայի առաջին թիմն էր, որին բաժին էր հասել այցելելու նորացված մարզադաշտ։

Բասկյան ակումբի խաղացողներին այնքան էլ դուր չի եկել Կամպ Նոուի տեսքը։ Ալեխանդրո Բերենգերն անգամ հարցրել է Գորկա Գուրուսետային. «Ոչինչ չի փոխվել, այո՞»։ Իսկ Ուրկո Իզետան էլ ավելացրել է. «Կարծում եմ՝ այն շատ տգեղ է»։

Հարկ է նշել, որ «Բարսելոնան» 4:0 հաշվով ջախջախել է Աթլետիկին։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։