ad-banner-1

Բավարիայի նախագահ. «Անհասկանալի է, թե ինչպես են Բարսային թույլ տալիս խաղալ Լա Լիգայում»

Ժոան Լապորտայի՝ նախագահ դառնալուց հետո Բարսելոնան վերջին տարիներին զգալիորեն բարելավել է ֆինանսական վիճակը՝ մարելով 1 միլիարդ եվրո պարտքի մեծ մասը, թեկուզև դա արվել է ակումբի որոշ ակտիվներ վաճառելու գնով։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Սակայն ֆուտբոլային հանրության մի մասի համար անհասկանալի է, թե ինչպես Բարսելոնային այդքան պարտքով հանդերձ չորակազրկեցին և չուղարկեցին ցածր դիվիզիոն։ Այդ մարդկանց թվում է նաև Բավարիայի պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը․

«Բարսելոնայի մոդելն ինձ դուր չի գալիս։ Ցանկացած այլ երկրում նրանք չէին խաղա առաջին դիվիզիոնում։ Անհասկանալի է՝ ինչպես են 1,3 միլիարդ եվրո պարտքով նրանց ընդհանրապես թույլ տալիս հանդես գալ Լա Լիգայում»։

Սա առաջին անգամը չէ, որ Հյոնեսը քննադատում է Բարսելոնային և ակումբի ֆինանսական վիճակը։ 2022-ին՝ Լևանդովսկու տրանսֆերային սագայի ժամանակ, նա նմանատիպ խոսքերով փնովել էր «կապտանռնագույնների» ղեկավարությանը։ Հիմա, կարծես, պատմությունը կրկնվում է՝ Հարի Քեյնի շուրջ պտտվող տրանսֆերային խոսակցությունների ֆոնին։

Hovo

Հեղինակ՝ Hovo