Ակումբ
Բարսելոնան ուլտիմատում է դրել Ռեշֆորդի առաջ
Կատալոնական Բարսելոնան ուլտիմատում է դրել բրիտանացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի առաջ։ Եթե խաղացողը ցանկանում է մնալ թիմում, ապա նա պետք է համաձայնի աշխատավարձի զգալի իջեցմանը։ Այս մասին փոխանցում է Sport-ը։
Մի քանի օր առաջ Բարսելոնան արդեն խնդրել էր Մարկուսին իջեցնել ֆինանսական պահանջները։ Այժմ ակումբն առաջարկում է էլ ավելի զգալիորեն իջեցնել նրա աշխատավարձը։
Ինքը՝ Ռեշֆորդը, ցանկանում է մնալ Բարսայում վարձակալության ավարտից հետո։ Խաղացողը ցանկություն չունի վերադառնալ Մանչեսթեր Յունայթեդ։
