Տրանսֆերներ
Գումար + աստղային ֆուտբոլիստ․ Բարսելոնան գնում է Հոլանդի հետևից
Բարսելոնայի ղեկավարները հույս ունեն հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մանչեսթեր Սիթիի հետ պայմանավորվել աստղային նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի տեղափոխության շուրջ։
Ըստ El Nacional-ի տեղեկությունների՝ կատալոնական ակումբը պատրաստ է Հոլանդի գործարքի մեջ ներառել իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոյին, ում ժամանակին ցանկանում էր ձեռք բերել Մանչեսթեր Սիթիի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։
Հարկ է նշել, որ գործարքին կարող են ավելացվել նաև Բարսելոնայի ևս մի քանի խաղացողներ։ Այս պահին փորձագետները Հոլանդի տրանսֆերային արժեքը գնահատում են 180 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում 25-ամյա Էրլինգ Հոլանդը Անգլիայի առաջնությունում Սիթիի կազմում անցկացրել է 10 հանդիպում, որոնցում խփել է 13 գնդակ և կատարել 1 գոլային փոխանցում։
