ad-banner-1
Բարսելոնա

Երբ կվերադառնա Քրիստենսենը

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Բարսայի վնասվածք ստացած ֆուտբոլիստները ապաքինվում են։ Այսօր հայտնի դարձավ, որ Անդրեաս Քրիստենսենը, որը բաց էր թողել վերջին երեք հանդիպումները ֆիզիկական խնդիրների պատճառով, վերադարձել է թիմային մարզումներին և հասանելի կլինի Բրյուգեի դեմ խաղի համար, որը կկայանա այս չորեքշաբթի՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում։ Այս մասին հայտնում է Fechajes-ը։

Դանիացի պաշտպանը բաց էր թողել Օլիմպիակոսի դեմ խաղը վիրուսային հիվանդության պատճառով և չէր խաղացել նաև Կլասիկոյում՝ աջ ոտքի մկանի ցավերի պատճառով։

Հիշեցնենք, որ Քրիստենսենն այս մրցաշրջանում մասնակցել է 9 հանդիպման (3 անգամ՝ հիմնական կազմում)։ Թեև նա հիմնականում պահեստային է, Ֆլիկը նրան համարում է իր խաղային ծրագրի կարևոր մաս։

Mari

Հեղինակ՝ Mari