ad-banner-1

Մեսսին չի մոռացել Բարսելոնան

Մեսսիների ընտանիքում յուրահատուկ օր էր. նրանց առաջնեկ Տիագոն նոյեմբերի 2-ին նշեց ծննդյան 13-ամյակը և նրա որոշմամբ այն Բարսելոնայի գույներով էր։

Անտոնելա Ռոկուցոն իր ինստագրամյան էջում նկարներ է տարածել նրանց առաջնեկի ծննդյան արարողությունից, որում տեսանելի է Կամպ Նոուի պատկերը, թիմի կարգախոսը` Més que un club (ավելին քան ակումբ), Բարսայի գույններով տորթ, որում գրված է փոքրիկ Մեսսի տարիքը։

Տիագոն կրում էր նաև կապտանռնագույնների 2024/25 թվականի 3-րդ մարզաշապիկը` Thiago 13 գրությամբ։

Hovo

Հեղինակ՝ Hovo