Այլ
Archivo VAR. Կլասիկոյում մրցավարները անսխալ են գործել
Archiv VAR-ի վերլուծության համաձայն՝ Էլ-Կլասիկոյի ժամանակ տեղի ունեցած բոլոր վիճելի դրվագներում մրցավարների որոշումները եղել են ճիշտ։ Ներկայացնում ենք դրվագների մանրամասները.
📺 1. 11-մետրանոց Վինիսիուսի հետ դրվագում․
- Ի սկզբանե Archivo VAR-ը հայտարարել էր, որ Ռեալից գողացել են 11-մետրանոցը։
- Սակայն հետագայում պարզվել է, որ փոխանցման պահին Վինիսիուսը եղել է խաղից դուրս վիճակում։
- Եզրակացություն. 11-մետրանոցի չեղարկումը բացարձակապես արդարացի է։
📺 2. Մբապեի չեղարկված գոլը.
- Խաղից դուրս վիճակը ֆիքսվել է ճիշտ։
- Բացի այդ, Գյուլերը փոխանցման դրվագում Ֆերմինի դեմ կանոնները չի խախտել։
📺 3. Բելինգհեմի հաղթական գոլը.
- Կուբարսին ինքն է բախվել Հոյսենի ձեռքին. հպում եղել է, բայց կանոնների խախտում՝ ոչ։
📺 4. 11-մետրանոց Էրիկ Գարսիայի ձեռքի համար.
- Որոշումը ճիշտ էր. ձեռքը բարձրացված էր և շարժվում էր դեպի գնդակը, այլ ոչ թե հակառակը։
📺 5. Չեղարկված գոլ Բելինգհեմի կողմից.
- Խաղից դուրս վիճակը հաստատվել է։
📺 6. Արաուխոյի ընկնելը.
- Փոխանցման պահին ուրուգվայցին գտնվում էր խաղից դուրս վիճակում։
- Նույնիսկ հպման դեպքում 11-մետրանոցը միևնույն է կչեղարկվեր։
