ad-banner-1

Սերիա Ա-ում հանդես եկող հարձակվողը` Բարսայի ուշադրության կենտրոնում

Իռլանդացի հարձակվող Էվան Ֆերգյուսոնը, որը ներկայումս հանդես է գալիս Ռոմայում, հայտնվել է Բարսելոնայի ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանական գրանդը 21-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես Ռոբերտ Լևանդովսկու հնարավոր փոխարինող։

Կատալոնացիները մտադիր են կատարել իրատեսական լուծումներ, ոչ թե «երազանքների տրանսֆերներ»։ Բարսելոնայի սպորտային տնօրեն Դեկուն կազմավորում է հարձակվողական գծի ուժեղացման համար հնարավոր թեկնածուների ցուցակը։

Այդ ցուցակում տեղ է գտել Էվան Ֆերգյուսոնը Ռոմայից։ Նա իտալական ակումբում հանդես է գալիս վարձավճարով՝ Բրայթոնից։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ակումբը պատրաստվում է ձեռք բերել Դովբիկին։

Mari

Հեղինակ՝ Mari