ad-banner-1

Բարսան՝ նոր ռեկորդի շեմին

Բարսելոնան 2025/26 մրցաշրջանը մեկնարկել է վնասվածքների համաճարակով:

Հանսի Ֆլիկը այդ ֆոնին կարողացել է գտնել լուծում 9 համարի դիրքում հանդես եկող ֆուտբոլիստի վերաբերյալ, և այդ դերը ստանձնել է Մարկուս Ռեշֆորդը. ամենայն հավանականությամբ Օլիմպիակոսի դեմ սպասվող հանդիպմանը ևս նա կխաղա այդ դիրքում:

Բայց, անկախ նրանից, թե ինչպես կընտրվի մեկնարկային կազմը, Բարսան ունի մեկ հստակ նպատակ՝ հաղթել Օլիմպիակոսին և երկարաձգել անդընմեջ գոլերի շարքը՝ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում:

Կատալոնական ակումբը կարող է սահմանել նոր ցուցանիշ․ հունական թիմի դարպասը գրավելու դեպքում սա կլինի կապտանռնագույնների 23-րդ անընդմեջ հանդիպումը Չեմպիոնների լիգայում, որից թիմը չի հեռացել առանց գոլի։

Սա կլինի ակումբի պատմության երկրորդ լավագույն ցուցանիշը՝ առաջ թողնելով միայն Գվարդիոլայի գլխավորած Բարսային, երբ թիմը եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարում 2009-2012 թվականներին կարողացել էր մրցակիցների դարպասը գրավել անընդմեջ 29 խաղերում:

Շարքը մեկնարկել է 2023 թվականի Նոյեմբերի 7-ից՝ Շախտյորի դեմ տոնած նվազագույն հաշվով հաղթանակից սկսած:

Pedro98

Հեղինակ՝ Pedro98

Ես Սպարտակն եմ՝ FCBarca.am կայքի համահիմնադիրը։