Ակումբ
Հերթական լուրջ կորուստը Կլասիկոյից առաջ
Բարսելոնայի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ազդրի երկգլուխ մկանի (հետին ջիլ) վնասվածք է ստացել։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Տարբեր աղբյուրներ հակասական տեղեկություններ են հաղորդում նրա բացակայության ժամկետների մասին: Սերժի Սոլեի տվյալներով՝ լեհ ֆուտբոլիստը բաց կթողնի 4-6 շաբաթ, ինչը նշանակում է, որ նա չի խաղա Էլ Կլասիկոյում (հոկտեմբերի 26-ին)։ Մինչդեռ Հելենա Կոնդիսը հույս է տալիս, որ բարեհաջող ընթացքի դեպքում Լևանդովսկին կվերադառնա 3 շաբաթից։
Այս վնասվածքը լրացնում է Բարսայի վնասվածքների համաճարակը, որի մասին ավելի վաղ բարձրաձայնել էր նաև մարզիչ Հանսի Ֆլիկը։
