Ակումբ
Յամալն այլևս անվճար ինքնագրեր չի բաժանի
Բարսելոնայի ֆուտբոլիստ Լամին Յամալը նոր գովազդային պայմանագիր կնքելու պատճառով այլևս անվճար ինքնագրեր չի բաժանի։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Ըստ թերթի տեղեկությունների՝ ֆուտբոլիստը նոր գովազդային պայմանագիր կկնքի մի ընկերության հետ, որը կվաճառի իր ինքնագրերով ապրանքներ։ Յամալի առջև պայման է դրվել՝ անվճար ինքնագրեր չբաժանել, որպեսզի խաղացողի ստորագրությամբ յուրահատուկ ապրանքների գինը չիջնի։
