ad-banner-1
Էրիկ Գարսիա – Բարսա – Բարսելոնա – ՉԼ

Էրիկ Գարսիա. Հավերժ շնորհակալ կլինեմ նրան

Բարսելոնայի պաշտպան Էրիկ Գարսիան հարցազրույց է տվել իսպանական Sport պարբերականին, որի ընթացքում խոսել է Ժիրոնայում անցկացրած ժամանակահատվածի մասին։

«Երբ երիտասարդ էի, ավելի շատ հիմնվում էի արագության և արագաշարժության վրա։ Մեծանալուն զուգահեռ՝ դու հանդիպում ես ավելի ուժեղ հարձակվողների և պետք է կարողանաս ճիշտ դիրք ընտրել, մոտենալ ճիշտ ժամանակին՝ լավ պաշտպանվելու համար։

Ժիրոնայի դեմ խաղալը միշտ յուրահատուկ կլինի ինձ համար։ Ես այնտեղ գեղեցիկ ժամանակ եմ ունեցել, և այդ փորձառությունը օգնել է ինձ դառնալ ավելի հասուն թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարդ։

Նրանց մարզիչը՝ Միշելը, ինձ անհրաժեշտ վստահություն տվեց, երբ ես կասկածի տակ էի դրել իմ հնարավորությունները։ Նա խորհուրդ տվեց դուրս գալ սեփական հարմարավետության տիրույթից, ինչի շնորհիվ ես զարգացա՝ որպես ֆուտբոլիստ։ Միշտ շնորհակալ կլինեմ նրան։

Հիմա ավելի լավ եմ զգում առաջնորդելիս։ Թիմակիցներս վստահում են ինձ, և ես կարող եմ հուշել մյուսներին։ Առաջնորդությունը բնական է գալիս, երբ դու հավատում ես այն ամենին, ինչ անում ես և ճիշտ օրինակ ես ցույց տալիս խաղադաշտում»,- ասել է Էրիկ Գարսիան։

Pedro98

Հեղինակ՝ Pedro98

Ես Սպարտակն եմ՝ FCBarca.am կայքի համահիմնադիրը։