Բարսելոնան հետաքրքրված է թուրք տաղանդով
Ըստ Gazzetta dello Sport-ի՝ Բարսան մեծ հետաքրքրությամբ հետևում է Յուվենտուսի թուրք հարձակվող Քենան Յըլդըզին, որի պայմանագրի ժամկետը լրանում է 2029-ին։
Նա չի ուզում հեռանալ և Յուվեն նույնպես չի ուզում բաց թողնել Քենանին, սակայն նա 2 միլիոն դոլարից պակաս աշխատավարձ է ստանում, և սա կարող է հեռանալու պատճառ դառնալ։ Բիանկոներիները պատրաստվում են բարելավված պայմանագիր առաջարկել Յըլդըզին, որպեսզի խուսափեն ավելորդ քաշքշուկներից։
Սակայն ֆուտբոլիստի համար Բարսայի հետ մրցակցում են անգլիական գրանդներ Չելսին և Արսենալը։ Նրանք նույնպես ուզում են իրենց շարքերում տեսնել տաղանդավոր ֆուտբոլիստին, նույնիսկ տեղեկություններ կան, որ Չելսին հասցրել է անցած ձմեռ 70 միլիոն եվրոյի առաջարկ անել Յուվեին, սակայն Ծեր Սինյորան մերժել է այն ։
Հիշեցնենք` Բարսան շուտվանից հետևում էր Քենանին, նույնիսկ մոտ էին նրան ձեռք բերելուն 2022 թվականին։
