ad-banner-1
Բարսելոնա–Լևանդովսկի–Ռեշֆորդ–Ռունի

Ֆլիկը պարզել է Բարսելոնայի խնդիրները

Ըստ Mundo Deportivo-ի՝ Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը վերջին պարտություններից հետո պարզել է թիմի հիմնական խնդիրները։ Նա հանգիստ է, վստահում է խաղացողներին և համոզված է, որ միջազգային ընդմիջումից հետո իրավիճակը կբարելավվի։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Գերմանացի մարզիչը վերլուծել է ՊՍԺ-ի և Սևիլյայի դեմ պարտությունները. առաջինը եղել է Եվրոպայի չեմպիոնի դեմ, իսկ երկրորդում թիմը ֆիզիկապես և հոգեբանորեն անկում էր ապրել։ Այնուամենայնիվ, նա դեռ հավաքականների մեկնումից առաջ ասել էր․ «Վերադառնալու ենք՝ աշխատելու և պայքարելու»։

Այս պահին Բարսելոնան նույն դիրքում է, ինչ անցած տարի՝ մեկ հաղթանակ, մեկ պարտություն ՉԼ-ում և ընդամենը երկու միավոր պակաս Լա Լիգայի առաջատարից։ Վնասվածքներն իրենց դերն են ունեցել՝ Ֆլիկը զրկված էր մի քանի առանցքային ֆուտբոլիստներից։ 

Սակայն Ռաֆինյան, Ֆերմինը և Լամինը վերադառնալու են ընդմիջումից հետո, ինչը թույլ կտա թիմին վերականգնել բարձր պրեսինգն ու հարձակման ինտենսիվությունը։

Ֆլիկը չի պատրաստվում փոխել իր խաղային փիլիսոփայությունը, բայց մտածում է որոշ մարտավարական ճշգրտումների մասին։ Նա դիտարկում է Մարկուս Ռեշֆորդին՝ կենտրոնում, Ռաֆինյային՝ ձախ եզրում, իսկ Լևանդովսկուն՝ պահեստային հարձակվողի դերում։

Գերմանացի մարզիչը գնահատում է խաղացողների ինքնաքննադատությունը և ցանկանում է պահպանել հանդերձարանի միասնականությունը։ Միաժամանակ չի բացառում, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը կարող է համալրվել, հատկապես՝ կենտրոնական պաշտպանությունում։

Մինչ այդ նրա նպատակը մեկն է՝ վերականգնել թիմի մարզավիճակը, վերադարձնել անցած տարվա հավատը և ցույց տալ այն Բարսան, որը Եվրոպայում հիացմունք էր առաջացնում։

Liana

Հեղինակ՝ Liana