Ակումբ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Լրջագույն կորուստներ՝ ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ
Բարսելոնան հայտարարություն է տարածել՝ Ռաֆինյայի և Ժոան Գարսիայի վնասվածքների հետ կապված:
«Ժոան Գարսիան ձախ ծնկի ներքին մենիսկի պատռվածք է ստացել։
Վաղը նրան կկատարվի արթրոսկոպիկ վիրահատություն՝ դոկտոր Ժոան Կարլես Մոնլաուի ղեկավարությամբ։
Ապաքինման ժամկետը գնահատվում է մոտավորապես 4-6 շաբաթ, կախված դինամիկայից»։
Ռաֆինյայի վնասվածքի մասին ակումբը տարածել է հետևյալը․
«Ռաֆինյան աջ ոտքի ազդրի երկգլուխ մկանի վնասվածք է ստացել։ Ապաքինման ժամկետը կկազմի մոտավորապես 3 շաբաթ»։
