ad-banner-1
Լամին Յամալ–Բարսա–Բարսելոնա

Յամալի հնարավոր վերադարձը

Ինչպես արդեն նշել էինք՝ Բարսելոնայի պատանի աստղ Լամին Յամալը կրկին ցավեր է զգացել և կբացակայի երկու-երեք շաբաթ։
Վնասվածքի պատճառով 18-ամյա հարձակվողը բաց կթողնի Սևիլյայի դեմ խաղը, ինչպես նաև Իսպանիայի հավաքականի առաջիկա միջազգային խաղերը՝ Վրաստանի և Բուլղարիայի դեմ։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Լամինը պատրաստ կլինի Էլ Կլասիկոյին

Այժմ, ըստ Mundo Deportivo-ի, Բարսելոնան ակնկալում է Լամինի ապաքինումը մինչև մրցաշրջանի առաջին Էլ Կլասիկոն։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ խաղացողի մասնակցությունը լուրջ կասկածի տակ է Ժիրոնայի դեմ հոկտեմբերի 18-ին, և Օլիմպիակոսի դեմ՝ հոկտեմբերի 21֊ին կայանալիք հանդիպումներին։

Mari

Հեղինակ՝ Mari