ad-banner-1

Բարսան ծանր կորուստ ունի

Բարսելոնան պաշտոնապես հաստատել է, որ Լամին Յամալը կրկին անհարմարություններ է զգացել, որի պատճառով, սեպտեմբեր ամսին, արդեն իսկ 3 շաբաթով շարքից դուրս է մնացել:

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Ըստ «բլաուգրանայի»՝ թիմի երիտասարդ աստղը, որպես արդյունք, կրկին կբացակայի երկուսից երեք շաբաթ, ինչը նշանակում է, որ նա չի մասնակցի կիրակի օրը կայանալիք Սևիլյայի դեմ հանդիպմանը:

«Լամին Յամալի մոտ անհարմարությունները կրկին ի հայտ են եկել ՊՍԺ-ի դեմ խաղից հետո: Նա բաց կթողնի Սևիլյայի դեմ հանդիպումը, իսկ վերականգնման ժամկետը, ըստ նախնական տվյալների, 2-3 շաբաթ է»,- ասված է հայտարարության մեջ:

Pedro98

Հեղինակ՝ Pedro98

Ես Սպարտակն եմ՝ FCBarca.am կայքի համահիմնադիրը։