ad-banner-1
Հանսի Ֆլիկ

Բարսելոնան կանգնած է լուրջ խնդիրների առաջ

Բարսելոնան հայտնվել է ծանր իրավիճակում․ նորեկ Ժոան Գարսիան ստացել է մենիսկի վնասվածք և ենթարկվելու է արտոսկոպիկ վիրահատության։ Դարպասապահը խաղադաշտից դուրս կմնա մոտ 4-6 շաբաթ։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Ակումբն արդեն առանց Մարկ-Անդրե տեր Շտեգենի է, որը դեռ նախամրցաշրջանից դուրս է մեջքի վիրահատության պատճառով։ Այս պայմաններում հիմնական դարպասապահի դերը կստանձնի Վոյցեխ Շչենսնին։

Երկրորդ ընտրությունը կլինի 18-ամյա Էդեր Ալլերը, որը քիչ փորձ ունի Բարսա Բ-ում։ Մինչդեռ Ինյակի Պենյան (Էլչե), Անդեր Աստրալագան (Գրանադա) և Արոն Յակոբիշվիլին (Անդորրա) վարձավճարով հանդես են գալիս այլ ակումբներում, իսկ խոստումնալից Իկեր Ռոդրիգեսը վնասված է։

Այդ պայմաններում Հանսի Ֆլիկը ստիպված կլինի ևս մեկ երիտասարդ դարպասապահ ընդգրկել հայտացուցակում՝ հավանական թեկնածուներ են Մաքս Բոնֆիլը և Ժերարդ Սալան։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։