
Ակումբ
Ոսկե գնդակ #69. բուքմեյքերների կանխատեսումները
Սեպտեմբերի 22-ին՝ Երևանի ժամանակով 22։00-ին, Փարիզի «Շատլե» թատրոնում 69-րդ անգամ տեղի կունենա «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը։
Բարսելոնայից հեղինակավոր մրցանակի համար նոմինացվել են Ռոբերտ Լևանդովսկին, Պեդրին, Ռաֆինյան և Լամին Յամալը։
Ոսկե գնդակ. ո՞վ կհաղթի
Բուքմեյքերները կանխատեսում են, որ ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն կլինի մրցանակի բացարձակ հաղթողը, որի հավանականությունը գնահատվում է 1,17 գործակցով։ Ֆրանսիացուն հաջորդում է Լամին Յամալը, որի տիտղոսը նվաճելու համար սահմանված է 5 գործակիցը։
Լավագույն եռյակում տեղ գտնելու համար, ըստ բուքմեյքերների, պայքարում են Մոհամեդ Սալահն ու Ռաֆինյան, որոնց հաղթանակի հավանականությունը գնահատվում է 17 գործակցով։