ad-banner-1
բավարիա-յամալ-գավի

Բավարիան փորձել է գողանալ Բարսայի 2 սուպերաստղերին

Մյունխենի Բավարիան 2022 թվականին փորձել է ձեռք բերել Բարսելոնայի երկու երիտասարդ աստղերի՝ Լամին Յամալի և Գավիի տրանսֆերները: Այս փորձն ապարդյուն է եղել, քանի որ երկու ֆուտբոլիստներն էլ որոշել են մնալ կատալոնական թիմում՝ այնտեղ ստորագրելով իրենց առաջին պրոֆեսիոնալ պայմանագրերը:

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Ըստ Bild թերթի՝ Բավարիան չէր կարող Յամալին տեղափոխել մինչև 2023 թվականը, երբ նա կդառնար 16 տարեկան, ուստի փորձել է համոզել նրա ընտանիքին տեղափոխվել Գերմանիա՝ առաջարկելով 5 միլիոն եվրո: Այդ առաջարկը մերժվել է, քանի որ ֆուտբոլիստը մտադիր է եղել մնալ Բարսելոնայում:

Բանակցություններն անցկացվել են Մադրիդում, որտեղ հանդիպել են Մյունխենի այն ժամանակվա սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը և երկու ֆուտբոլիստների գործակալ Իվան դե լա Պենյան: Կատալոնական ակումբի սաները կտրականապես մերժել են Բավարիայի առաջարկը։

Pedro98

Հեղինակ՝ Pedro98

Ես Սպարտակն եմ՝ FCBarca.am կայքի համահիմնադիրը։

Պատասխանել