ad-banner-1
Բարսելոնա

Պաշտոնական․ Բարսելոնայի հայտացուցակը Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի համար

Ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո Բարսելոնայի կազմը 2025/26 մրցաշրջանի առաջին կեսի համար արդեն որոշված է։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Կատալոնացիները նոր համալրումներ են արել՝ ձեռք բերելով Ժոան Գարսիային, Մարկուս Ռեշֆորդին և Ռունի Բարդաղջիին, իսկ հրաժեշտ են տվել մի շարք ավելի քիչ պահանջված խաղացողների, ինչպես նաև մեկ առանցքային ֆուտբոլիստի՝ Ինյիգո Մարտինեսին։

Ամեն ինչ կարգավորվել է ինչպես Լա լիգայի, այնպես էլ Չեմպիոնների լիգայի համար։ Արդեն հաստատվել է նաև պաշտոնական հայտացուցակը մրցաշարի լիգային փուլի համար։

Բեռնալին ու Բարդաղջիին տրված են խաղաշապիկի համարներ

Նշված երեք նորեկներն էլ՝ Գարսիան, Ռեշֆորդը և Բարդաղջին, առաջին անգամ ընդգրկվել են Չեմպիոնների լիգայի մրցաշարի նախնական փուլում։

UEFA.com-ի տվյալներով՝ շվեդ հարձակվող Ռունի Բարդաղջին, որը Լա լիգայում գրանցված է որպես պահեստային թիմի ֆուտբոլիստ, իր նորամուտային մրցաշրջանում կկրի 28 համարի խաղաշապիկը։

Միևնույն ժամանակ, Մարկ Բեռնալը, որը տրանսֆերային վերջին օրը գրանցվեց որպես առաջին թիմի խաղացող, ստացել է 22 համարը, ինչպես և ավելի վաղ հաղորդվել էր։

Վնասվածք ստացած ավագ դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը ևս ընդգրկված է հայտացուցակում և շարունակում է հանդես գալ 1 համարի տակ, մինչդեռ Գարսիան ստացել է 13 համարը։

Այս բոլոր ֆուտբոլիստները ընդգրկված են Չեմպիոնների լիգայի List A-ում։

Ակադեմիայի մի քանի տաղանդներ՝ Ժոֆրե Տորենտսը, Պեդրո («Դրո») Էրնանդեսը և Տոնի Ֆերնանդեսը, ակնկալվում է, որ կընդգրկվեն List B-ում, որը դեռ հրապարակված չէ։

Առաջիկա հանդիպումները

Բարսելոնան իր Չեմպիոնների լիգայի ճանապարհը կսկսի արտագնա խաղով Նյուքասլ Յունայթեդի դեմ՝ միջազգային ընդմիջումից հետո։

Իսկ առաջին տնային խաղում Եվրոպայում կատալոնացիները կմրցեն գործող չեմպիոն ՊՍԺ-ի հետ՝ Ոսկե գնդակի մրցանակաբաշխությունից մի քանի օր անց։

Բացի այդ, Բարսան կխաղա նաև Օլիմպիակոսի, Կլուբ Բրյուգեի, Չելսիի, Այնտրախտ Ֆրանկֆուրտի, Սլավիա Պրահայի և Կոպենհագենի դեմ։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել