
Անգլիական գրանդը ցանկանում է ձեռք բերել Բարսայի ավագին
Բարսելոնայի պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարող է իր կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր Լիգայում։ Այս մասին հաղորդում է Fichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 26-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է Տոտենհեմը։ Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբը ձգտում է իր պաշտպանությունը ուժեղացնել մի խաղացողով, որը կդառնա թիմի առաջատարը։ Տոտենհեմի սկաուտական բաժինը կարծում է, որ ուրուգվայցին համապատասխանում է այդ դերին։ Սակայն նրանք նաև հասկանում են, որ այս գործարքը դժվար կլինի իրականացնել։
Անցած մրցաշրջանում Արաուխոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Կատալոնացիների գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը իր վերջին հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ ոչ մի նշան չկա, որ Արաուխոն պատրաստվում է հեռանալ մեկ այլ ակումբ։