
Լապորտան՝ ԱՄՆ-ում խաղալու մասին
Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան հարցազրույց է տվել CNN Sports-ին և խոսել Լա լիգայի հանդիպումը ԱՄՆ-ում անցկացնելու մասին։
«Մենք ուրախ ենք ամեն տարի այցելել ԱՄՆ, քանի որ մեզ սիրված, հարգված ենք զգում որպես ակումբ, շատ երկրպագուներ ունենք այնտեղ։
Շատ հետաքրքիր կլինի Լա լիգայի հանդիպում անցկացնել ԱՄՆ-ում։ Գիտեմ, որ Խավիեր Տեբասն աշխատում է այդ ուղղությամբ։
Բարսելոնայի համար էլ մեծ պատիվ կլինի մասնակցել նման միջոցառման, որը կլինի լիգայի պաշտոնական խաղի շրջանակում, բայց միևնույն ժամանակ մեծ տոն կլինի Նահանգների համար։
Մենք հասանելի ենք և բաց։ Մենք Լա լիգայի տրամադրության տակ ենք։
Մեր ակումբը Լա լիգայի մաս է, և մենք պատասխանատու ենք, քանի որ ցանկանում ենք լավագույնս զարգացնել Լա լիգան։ Կրկին, ես բաց եմ, Բարսելոնան Լա լիգայի տրամադրության տակ է»,- ասել է Լապորտան։