ad-banner-1

Հայտնի է Գամպերի Գավաթի անցկացման վայրը

Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ Բարսելոնան որոշում է կայացրել Ժոան Գամպերի անվան գավաթի հանդիպումը Spotify Կամպ Նոու մարզադաշտից տեղափոխել Յոհան Կրույֆի անվան մարզադաշտ:

Մի քանի շաբաթ առաջ Բարսան մտադիր էր օգոստոսի 10-ին կայանալիք Կոմոյի դեմ հանդիպումով վերջնական վերադառնալ վերակառուցված Կամպ Նոու մարզադաշտ:

Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։

Սակայն, վերջին օրերին, աճել էին կասկածները տվյալ մարզադաշտում խաղի անցկացման թույլտվություն ստանալու վերաբերյալ:

Կատալոնյան թիմի հարազատ Կամպ Նոու վերադարձը նախատեսվում է Լա Լիգայի նոր մրցաշրջանի առաջին տնային հանդիպմանը՝ ընդդեմ Վալենսիայի:

Նշենք, որ Կրույֆի անվան մարզադաշտը տեղավորում է ընդամենը 6000 հանդիսական:

Pedro98

Հեղինակ՝ Pedro98

Ես Սպարտակն եմ՝ FCBarca.am կայքի համահիմնադիրը։

Պատասխանել