ad-banner-1
Յամալ

«Դա նորմալ չէ». Տոնի Կրոսը՝ Յամալի խաղի մասին

Մադրիդի Ռեալի նախկին ֆուտբոլիստ Տոնի Կրոոսը խոսել է Բարսելոնայի վինգեր Լամին Յամալի մասին:

«Ես նույնպես 17 տարեկանում հայտնվեցի Բավարիայի հիմնական թիմում, բայց նրա մակարդակին չէի, նա պարզապես տպավորիչ է։ Ես երբեք նման բան չեմ տեսել այդ տարիքում։ Խոսքս նրա խաղի կայունության մասին է, որովհետև նրա բնածին տաղանդն արդեն իսկ ակնհայտ է։

Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։

Այն, ինչ ստիպում է ինձ մտածել, որ այս տղան առանձնահատուկ է, դա նրա մշտական ձգտումն է լինելու առաջատարը խաղադաշտում. դժվար պահերին նա միշտ նախաձեռնությունն իր վրա է վերցնում, և 17 տարեկանում դա ամենևին էլ նորմալ չէ։ Նա երկու հիանալի մրցաշրջան է անցկացրել, իսկ վերջինը պարզապես ցնցող է։ Ես երբեք նման երիտասարդ չեմ տեսել», — Կրոոսի խոսքերը մեջբերել է Goal-ը՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել