ad-banner-1
պեդրոն-բարսելոնայի-մասին

«Տեղի ունեցածը պետք է ընդունել որպես դաս»․ Պեդրո

Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստ Պեդրոն լրագրող Ժերար Ռոմերոյի հետ զրույցում խոսել է կատալանոնական ակումբի անցկացրած մրցաշրջանի մասին։

Չմոռանաս միանալ մեր Տելեգրամ–ալիքին։

«Տեղի ունեցածը պետք է ընդունել որպես դաս: Բարսելոնան ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց, և շատ ցավալի է, որ Չեմպիոնների լիգան նրանց համար այդպես ավարտվեց։ Դա շատ դժվար եզրափակիչ էր մրցաշրջանի համար։ Նրանք կարող էին ոսկե գոլ խփել, բայց, ցավոք, ամեն ինչ այլ կերպ ստացվեց։

Կարծում եմ՝ տեղի ունեցածը կարելի է ընդունել որպես դաս, որպես մոտիվացիա և որպես հնարավորություն՝ այս տարի ռևանշ վերցնելու, Չեմպիոնների լիգան կրկին հաղթելու ցանկությամբ։ Եվ, ինչպես արդեն ասացի, սա ֆանտաստիկ մրցաշրջան էր բոլոր առումներով։
Նրանք ունեն երիտասարդ թիմ, որն, անկասկած, ապագայում զգալիորեն կաճի։ Նրա կազմում ընդգրկված են համաշխարհային կարգի բարձրակարգ խաղացողներ՝ ներառյալ այնպիսի աստղեր, ինչպիսիք են Պեդրին և Լամինը, որոնք, չնայած իրենց երիտասարդ տարիքին, արդեն հասել են բարձր մակարդակի, ինչպես նաև Գավին, Ֆերմինը և այլք, ովքեր հանդես են գալիս ապշեցուցիչ մակարդակով։ Նրանք բոլորը Բարսելոնայի «Լա Մասիա» ակադեմիայի սաներ են, ովքեր ապացուցել են իրենց արժանիքները, և ես հույս ունեմ, որ նրանք կշարունակեն ուրախացնել Բարսելոնայի բոլոր երկրպագուներին»։

Նախկինում հաղորդել էինք, որ Լիվերպուլը ցանկանում է ձեռք բերել Բարսայի երկու ֆուտբոլիստների՝ այդ թվում Ֆերմին Լոպեսին։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել