ad-banner-1

Բարսելոնայի պաշտոնական հայտարարությունը․ ՉԼ եզրափակիչը՝ «Կամպ Նոու»-ու՞մ

Բարսելոնան պաշտոնապես հայտնել է 2029 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը հյուրընկալելու իր ցանկության մասին։ Ակումբը, Բարսելոնայի քաղաքապետարանի և Կատալոնիայի Ժեներալիտետի հետ համատեղ, ներկայացրել է հայտը՝ առաջարկելով որպես մրցաշարի անցկացման վայր քաղաք Բարսելոնան և Սփոթիֆայ Կամպ Նոու մարզադաշտը։

Նշվում է, որ հայտը գտնվում է նախնական գնահատման փուլում և ենթակա է ՈՒԵՖԱ-ի համապատասխան հավաստագրման ու հաստատման։ Նախաձեռնությունն ունի նաև Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) աջակցությունը, որը հանդես է գալիս որպես հյուրընկալ կողմ և համակազմակերպիչ։

Այս փուլում Բարսելոնան և ներգրավված կառույցները արդեն իսկ ներկայացրել են անհրաժեշտ նախնական փաստաթղթերը, ինչը թույլ կտա ՈՒԵՖԱ-ին գնահատել հայտի համապատասխանությունը սահմանված չափորոշիչներին և ընթացակարգերին։

Վերջնական հայտի պաշտոնական ներկայացումը և մրցակցային գործընթացին անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի հանձնումը նախատեսված է 2026 թվականի հունիսի սկզբին։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։