Բարսելոնան ցանկանում է նոր պայմանագիր կնքել երիտասարդ տաղանդի հետ
Բարսելոնան մոտ է իր երիտասարդական համակարգի ամենախոստումնալից կիսապաշտպաններից մեկի հետ համագործակցության ամրապնդմանը․ 16-ամյա Հուգո Գարսեսը կանգնած է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու շեմին: Ըստ SPORT-ի՝ կողմերի միջև բանակցությունները սահուն են ընթանում, և վստահությունն աճում է, որ համաձայնագիրը շուտով վերջնական տեսքի կբերվի:

Գարսեսը Բարսելոնայի ակադեմիայի մաս է կազմում 2021 թվականի ամառվանից, երբ Սարագոսայից տեղափոխվեց Մ-12 թիմ: Այդ ժամանակից ի վեր նրա զարգացումն ընթացել է կայուն վերելքով՝ նրան բերելով Լա Մասիայի լավագույն կիսապաշտպաններից մեկի համբավը: Ակումբում իր առաջին տարիներին Գարսեսին հաճախ համեմատում էին Տիագո Ալկանտարայի հետ՝ տեխնիկական որակների, գնդակի սերտ վերահսկման և սեղմ տարածություններում խաղը թելադրելու ունակության համար: Սակայն, խաղի զարգացմանը զուգընթաց, նրա ոճն ավելի դինամիկ է դարձել: Այսօր նրա կերպարն ավելի մոտ է համարվում Գավիին, հատկապես ինտենսիվության, ֆիզիկական արիության և տուգանային հրապարակ ներխուժելու պատրաստակամության առումով:
Այսօրվա դրությամբ Բարսելոնան շահագրգռված է, որ Գարսեսը որքան հնարավոր է շուտ ստորագրի իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը: Անցյալ ամիս՝ նրա 16 տարին լրանալուց հետո, նա արդեն օրինական իրավունք ունի դա անելու, և ակումբը սա դիտարկում է որպես առաջնահերթություն: Այսպիոսով, եթե պայմանագիրը ստորագրվի Բարսելոնան կունենա հիանալի որակներով օժտված կիսապաշտպան։
