ad-banner-1

Ռեալ Սոսիեդադ – Բարսելոնա խաղի մրցավարը պատժվել է

Ռեալ Սոսիեդադ – Բարսելոնա հանդիպումը, բացի Հանսի Ֆլիկի թիմի ոչ արդյունավետ լինելուց, վիճելի դրվագներ ունեցավ, և գլխավոր դերակատարն էր Խիլ Մանսանոն։

Իսպանացի մրցավարի որոշումները բորբոքեցին կապտանռնագույններին. միլիմետրանոց խաղից դուրսեր, չարձանագրված խախտումներ, և Կարլոս Սոլերի խախտումը Պեդրիի հանդեպ ի սկզբանե կարմիր քարտի չարժանացրեց նրան, սակայն VAR-ի ստուգելուց հետո որոշումը փոխվեց։ Այս բոլոր դրվագները ավելորդ կրքեր լարեցին հանդիպման ընթացքում։

Նույնիսկ Բարսելոնայի ավագներից մեկը` Ֆրենկի դե Յոնգը, խոսեց Մանսանոյի մրցավարությունից. «Դու նույնիսկ նրա հետ չես կարող խոսել։ Ես դա չեմ հասկանում։ Ես թիմի ավագն եմ և կարող եմ խոսել մրցավարի հետ, բայց նա նայում է ինձ այնպես, կարծես նա ինձնից բարձր է։ Դա շատ նյարդայնացնող է։ Նա չի կարող այդպես վարվել»։

Նիդերլանդցին հստակ դրվագ բարձրաձայնեց, որտեղ համաձայն չէր իսպանացի մրցավարի հետ. «Ես նրան ասում եմ, որ հետևի ժամանակին, որովհետև գնդակը խաղի մեջ ուշ են մտցնում, նույնիսկ տասը վայրկյան չի անցնում և ինձ դեղին քարտ է ցույց տալիս։ Ինձ համար խելագարություն է, սակայն ունենք այն, ինչ ունենք»։

Ըստ Sport-ի` կարմիր քարտի դրվագը, կամ Ֆերմինի գոլից առաջ տեղի ունեցած խախտումը, ուղղվել է VAR-ի կողմից։ Մրցավարների տեխնիկական կոմիտեին դուր չի եկել, որ խաղադաշտում ոչ մի դրվագ ճշգրիտ ցույց չի տվել Խիլ Մանսանոն։

Այս խառնաշփոթից հետո Մանսանոն այս շաբաթ ոչ մի խաղում չի նշանակվել որպես մրցավար` պատժվելով Սան Սեբաստիանում տեղի ունեցածի համար։ Այս պրակտիկան մրցավարների տեխնիկական կոմիտեի նախագահ Ֆրան Սոտոյի սկզբունքներից մեկն է, որտեղ նրա համար հեղինակություններ չկան, և կարող է պատժվել ցանկացածը։

Hovo

Հեղինակ՝ Hovo