ad-banner-1

Ժոան Լապորտա. «Մի փոքր անհանգստանում էի, որ դա կարող է խանգարել թիմին»

Կամպ Նոու վերադարձը հաջող ստացվեց Բարսելոնայի համար. Աթլետիկի դեմ 4-0 հաշվով վստահ հաղթանակը ավելի ուրախացրեց երկրպագուներին, որից հետո նախագահ Ժոան Լապորտան կիսվեց իր հույզերով.

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

«Դա տեղի ունեցավ, մենք վերադարձանք տուն, և դրանից բացի, ունեցանք հիանալի ֆուտբոլային շոու։ Ես շատ ուրախ եմ, ինչպես բոլոր կուլեները։ Մենք ունեցանք հրաշալի օր, մի օր, որը նշում է Բարսայի երկրպագու լինելու, Բարսելոնային ճանաչելու ուրախությունը, և մենք դա տեսանք անձամբ՝ ամենատարեց սոսիոների կողմից խաղի մեկնարկի հանդիսավոր արարողության ժամանակ»։

Նախագահը նաև խոսեց բուն խաղի մասին. «Բոլորը հիանալի խաղացին։ Նրանք գիտեին, որ մենք տուն ենք վերադառնում և իրենց ամբողջ ուժով նվիրվեցին՝ տաղանդ, ջանք, մարտական ոգի… և արդյունքում ստացվեց կատարյալ խաղ։ Ֆլիկը կատարյալ կարդաց խաղը։ Տուն վերադառնալիս հաղթանակը վճռորոշ նշանակություն ուներ։ Ես մի փոքր անհանգստանում էի, որ տուն վերադառնալու ուրախությունը կարող է խանգարել թիմին, բայց տեսա, որ նրանք հոգեպես շատ ուժեղ են և հիանալի խաղ ցուցադրեցին»։

Լապորտան շնորհակալություն հայտնեց նաև Մոնժուիկին, սակայն ասաց, որ զգացվում է` Կամպ Նոուը կուլեների համար ավելի հարազատ մարզադաշտ է։

Նաև խոսվեց մարզադաշտի ապագայի մասին, թե ինչպես կընթանան աշխատանքները և թե երբ կավարտվեն դրանք.

«Ես ուզում եմ ասել՝ ամեն ինչ լավ է ընթանում։ Հիմա մնացել է միայն հյուսիսային տրիբունան, որը պետք է ավարտվի տարվա վերջում։ Սա կլինի առաջին փուլի՝ 1C լիցենզիան, և դրա հաջորդիվ, 2026 թվականին, մենք կավարտենք մնացած աշխատանքները։ Շատ ժամանակավոր տարրեր դեռ կան․ մամուլի քայլուղիները, օրինակ, դեռ ժամանակավոր են։ Վստահ եմ, որ բոլորի ջանքերով, միասին, մենք բարձրացնում ենք այս մարզադաշտը, և կարծում եմ՝ դա հպարտության աղբյուր է։ Սա մեր համար երազանք է՝ Բարսելոնայի պատմության ամենամեծ ու ամենակարևոր նախագիծը»։

Լապորտան նաև կիսվեց Ֆլիկի հետ ունեցած խոսակցությունը ասելով, որ Ֆլիկը ուզում է տեսնել ավարտված Կամպ Նոուն` 105000 հանդիսականով, և նա ի պատասխան ասել է, որ կտեսնի դա, քանի որ նրա տեղը Բարսայում ամրապնդված է։

Hovo

Հեղինակ՝ Hovo