Այլ
Խաբի Ալոնսոն աջակցել է Արաուխոյին
Բարսելոնայի պաշտպան Ռոնալդ Արաուխոն ժամանակավոր հրաժարվել է ֆուտբոլից։ Նրա ծանր շրջանը սկսվեց Չելսիի դեմ խաղում ստացած կարմիր քարտից հետո։
Ռեալ Մադրիդի մարզիչ Խաբի Ալոնսոն հայտարարել է, որ լիովին աջակցում է Արաուխոյին․
«Մենք պետք է հարգենք խաղացողների պահանջները, նրանք մեքենա չեն։ Եթե ակումբը այդպիսի որոշում է ընդունել, և դա նպաստում է խաղացողի բարեկեցությանը, ապա դա տրամաբանական է»։
Ալոնսոն խոսքերը ասել է Ռեալի՝ Աթլետիկ Բիլբաոյի դեմ կարևոր խաղից առաջ։ Մադրիդցիները Լա Լիգայում երեք անընդմեջ ոչ-ոքիի արդյունքում կորցրել են միավորներ, ինչի շնորհիվ Բարսան բարձրացել է եկել առաջին տեղ։
