ad-banner-1

Սաուդյան Արաբիայի հրաշամանուկը` Բարսայի ուշադրության կենտրոնում

Վերջին շաբաթների ընթացքում հաղորդվեց, որ Բարսելոնան հետաքրքրվում է Ալ Ահլիի 17-ամյա հարձակվող հրաշամանուկ Համզա Աբդելքարիմով։ Այդ ժամանակ իրավիճակը դեռ հստակ չէր․ արդյո՞ք կատալոնացիները լուրջ են մոտենում ֆուտբոլիստի տրանսֆերին, թե՞ պարզապես նրան պահում են երկարաժամկետ դիտարկման ցուցակում։

Այժմ Mundo Deportivo-ն հայտնում է, որ Բարսայի ղեկավարությունը շատ լուրջ է նայում այդ հարցին։ Աղբյուրը վստահեցնում է, որ եթե ամեն ինչ ընթանա առանց բարդությունների, Աբդելքարիմը կարող է հունվարին միանալ Բարսա Աթլետիկին։ Հարձակվողը նկարագրվում է, որպես ֆիզիկապես հզոր կենտրոնական հարձակվող՝ դասական ինը համարի ոճով, ուժեղ եզրափակմամբ։

Բարսելոնան արդեն բանակցությունների մեջ է Ալ Ահլիի հետ, և կարծում է, որ կկարողանա ձեռք բերել երիտասարդ հարձակվողին` որպես մեծ հեռանկար ունեցող ֆուտբոլիստ։

Mari

Հեղինակ՝ Mari