Տրանսֆերներ
Ռեալի նախկին աստղն ու Արսենալի առաջատարը՝ Բարսելոնայի թիրախում
Բարսելոնան իր տրանսֆերային ցուցակում է ներառել Արսենալի կիսապաշտպան և ավագ Մարտին Էդեգորին։ Այս մասին հայտնում է Indykaila-ն X հարթակում։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ կատալոնական ակումբում կարծում են, որ 26-ամյա նորվեգացին պատրաստ է կարիերայում նոր մարտահրավերների։ Նշվում է, որ կապտանռնագույնները նախատեսում են խաղացողին ձեռք բերել հունիսին՝ ամռանը։
Էդեգորը «զինագործների» գույները պաշտպանում է 2021 թվականի ամռանից։ Այդ ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 205 հանդիպում, դարձել 41 գոլի հեղինակ և կատարել 40 գոլային փոխանցում։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը, իսկ նրա շուկայական արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է €80 մլն։
