Բարսելոնան պաշտոնական առաջարկ է ստացել դարպասապահի համար
Բարսայի դարպասապահ Տեր Շտեգենը մոտենում է իր վերականգնման վերջին փուլին և շուտով պատրաստ կլինի վերադառնալ մարզադաշտ։ Միևնույն ժամանակ նրա հանդեպ մեծ հետաքրքություն է առաջացել։ Հետաքրքրված թիմերից մեկը Բեշիքթաշն է։ Թուրքական ակումբը վստահ է, որ Տեր Շտեգենը Ֆլիկի ծրագրերում տեղ չունի մրցաշրջանի երկրորդ կեսում։

Fichajes–ը հայտնում է, որ ակումբն արդեն առաջին առաջարկն է ներկայացրել Բարսելոնային՝ Շտեգենի համար։ Բեշիքթաշը ցանկանում է բանակցել վարձավճարով տեղափոխության շուրջ, ներառելով նաև ոչ պարտադիր գնման իրավունք՝ 8 միլիոն եվրոյով։ Բայց Բարսայի համար ամենամեծ օգուտն այն է, որ թուրքերը պատրաստ են վճարել Տեր Շտեգենի ամբողջ աշխատավարձը։
Գերմանացի դարպասապահի պայմանագիրը գործում է մինչև 2028թ․ և նրա հեռացումը կարող է զգալի առաջընթաց ապահովել ձմեռային պատուհանի համար։ Թեև Բարսայի և Բեշիքթաշի միջև բանակցությունները խոչընդոտների չեն ենթարկվում, վերջնական որոշումը տեր Շտեգենինն է։
