Տրանսֆերներ
Լևանդովսկին հայտնել է իր դիրքորոշումը
Գաղտնիք չէ, որ Ռոբերտ Լևանդովսկիի ժամանակը Բարսելոնայում կամաց-կամաց սպառվում է։ Բարսայի ղեկավարությունը մտադիր չէ մրցաշրջանի ավարտից հետո Ռոբերտի պայմանագիրը երկարաձգել, նույնիսկ նրան այս ձմեռ վաճառելու մասին մտքեր կան։
Լևանդովսկիից էլ ավելի շուտ ազատվելու պատճառը նրա աշխատավարձն է, որը բավականին բարձր է, դրանից բացի, վաճառքի արդյունքում Բարսելոնան հավելյալ գումար կաշխատի, իսկ եթե ամռանը Լևանդովսկին լքի Բարսան, ապա նա կհեռանա իբրև ազատ գործակալ, և ակումբը գումար չի ստանա։
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի` Ռոբերտ Լևանդովսկին ոչ մի որոշում չի կայացնի մինչ մրցաշրջանի ավարտը, այսինքն, ղեկավարության այն միտքը, որ Լևային այս ձմռանը վաճառեն, չի կայանա։
Հիշեցնենք` այս մրցաշրջանում Ռոբերտը 11 խաղում գրանցել է 4 գոլ։
