ad-banner-1

Կուրտուա. «Բարսան գումար է վաստակում անարդար ճանապարհներով»

Ռեալ Մադրիդի դարպասապահ Տիբո Կուրտուան հայտնել է իր լիակատար գոհունակությունը Բարսելոնայի և Վիլյառեալի առաջիկա հանդիպման չեղարկման կապակցությամբ, որը նախատեսված էր կայանալ Մայամիում։

Կուրտուան ասել է. «Ես գոհ եմ։ Դա իմաստ չուներ անել առանց թափանցիկության, քանի որ խաղերը պետք է անցկացվեն միայն Իսպանիայում, ինչպես ես ասել էի երեկ։ Դա պարզապես առողջ տրամաբանություն է», — մեջբերում է MARCA-ն։

«Եթե ապագայում նման բան արվի, բոլոր ակումբները պետք է միասին քվեարկեն և բոլորը պետք է համաձայն լինեն»։ Կուրտուան նաև քննադատել է ֆինանսական հետևանքները՝ ասելով․ «Ֆինանսական արդար խաղը լավ բան է, բայց վերջում շատ ակումբներ ստիպված են իրենց լավագույն խաղացողներին վաճառել՝ դրա պահանջներին համապատասխանելու համար»։

Նա մեղադրեց Բարսային ֆինանսական հնարավորությունները բարելավելու համար, այլ ճանապարհներ որոնելու մեջ։ Այսպիսի կարծիքներ հնչեցվել են մի շարք այլ ակումբների և խողացողներ կողմից ևս։

Հիշեցնենք, որ միջոցառման կազմակերպիչ Relevant Sport-ը չեղարկել էր հանդիպման՝ Մայամիում անցկացումը՝ պատճառաբանելով, որ չունեն բավարար ժամանակ։

Mari

Հեղինակ՝ Mari