Ֆլիկի անկեղծ խոստովանությունը` Կոպենհագենի դեմ տոնած հաղթանակից հետո
Հանսի Ֆլիկը Կոպենհագենի դեմ խելահեղ հաղթանակից հետո իր գոհունակությունն է հայտնել թիմի կատարած աշխատանքի համար և ոչ միայն։ Ճեպազրույցը` ըստ AS-ի.
Ո՞րն էր ուղերձը ընդմիջման ժամանակ։
«Որ մենք պետք է բարելավեինք խաղը։ Մենք գոհ ենք լավագույն ութնյակում հայտնվելու համար։ Երկրորդ խաղակեսում ոչ թե մեծ փոփոխություններ կատարեցինք, այլ ես նրանց ասացի, որ պետք է ճիշտ զբաղեցնեն դիրքերը»։
Ի՞նչ եզրակացություն կանեք առաջին փուլի և առաջին ութնյակ մտնելու վերաբերյալ։
«Մենք երջանիկ ենք այս իրավիճակով։ Լավագույն ութնյակում Պրեմիեր լիգայի հինգ թիմ կա, ինչը ցույց է տալիս այդ մրցաշարի մակարդակը։ Դա առաջին լիգան է։ Մենք գոհ ենք արդյունքից»։
Ի՞նչ կասեք Բերնալի խաղաժամանակի մասին, ինչո՞ւ է նա աստիճանաբար ներգրավվում։
«Մենք գիտենք, որ նա ֆանտաստիկ խաղացող է և գիտենք, թե ինչպես կարող է վերահսկել ու պահել խաղը։ Ֆիզիկապես նա պետք է առաջադիմի։ Նա ծանր վնասվածք էր ստացել և պետք է կատարելագործվի։ Նա ստացավ 45 րոպե և վստահաբար ավելին կցուցադրի»։
Ինչպե՞ս եք գնահատում մթնոլորտը, դա վճռորոշ կլինի՞։
«Երբ ես խաղի մեջ եմ, կենտրոնացած եմ դրա վրա։ Բայց այո, ես այն զգացողությունն ունեմ, որ երկրպագուները մեզ դրական էներգիա են տալիս, և դա լավ է մեզ համար»։
Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ այնպիսի թիմեր, ինչպիսիք են ՊՍԺ-ն, Ինտերը կամ Ռեալ Մադրիդը, մնացել են լավագույն ութնյակից դուրս։
«Այս մրցաշարը շատ ուժեղ է։ Ձևաչափը նույնպես ազդում է, բայց ես նայում եմ միայն իմ թիմին, իսկ նպատակը լավագույն ութնյակում լինելն էր։ Մենք հասանք դրան»։
70 հաղթանակ 93 խաղում։ Երբ ժամանեցիք այստեղ, կարծո՞ւմ էիք, որ ամեն ինչ այսքան լավ կընթանա։
«Դա բավականաչափ լավ չէ (ծիծաղում է)։ Մարդ միշտ ուզում է հաղթել բոլոր խաղերում, բայց դա հեշտ չէ։ Ես վիճակագրության մեծ սիրահար չեմ, բայց երբեմն լավ է դա իմանալ»։
Լամինը ևս մեկ անգամ առաջ տարավ թիմին։ Տեսնո՞ւմ եք խաղացողի, ով արդեն հետևում է թողել ֆիզիկական խնդիրները։
«Նրա արագությունը առաջին գոլի ժամանակ տպավորիչ էր։ Նա շատ խորն է գործում պաշտպանների դեմ։ Եվ ոչ միայն հարձակման գծում, այլև պաշտպանությունում։ Հիշում եմ մի գնդակ, որը նա խլեց։ Ես երջանիկ եմ։ Նա ահռելի որակի խաղացող է և շատ կարևոր է մեզ համար»։
Ի՞նչ խնդիրներ ունի Բարսելոնան։
«Խոսքը միայն Չեմպիոնների լիգայում պաշտպանության մասին չէ, այլ նաև Լա Լիգայում։ Մենք կրկին առաջին գոլը բաց թողեցինք և չափազանց շատ էինք կենտրոնում խաղում։ Պետք է ավելի շատ օգտագործեինք եզրերը։ Երկրորդ խաղակեսը հիանալի էր․ սա այն է, ինչ երկրպագուները ցանկանում են տեսնել, և ես շատ ուրախ եմ։ Մենք ունենք երկու խաղ պակաս անցկացնելու հնարավորություն, և դա լավ է մեզ համար։ Ես խաղացողներին ասացի, որ այդ լրացուցիչ երկու խաղերից խուսափելը հենց իրենցից է կախված»։
Բերնալի մասին
«Բերնալը ֆանտաստիկ խաղ անցկացրեց։ Մենք դա տեսնում ենք նաև մարզումների ժամանակ։ Նա մեծ ներուժ ունի և դեռ կատարելագործվելու տեղ ունի։ Շատ լավ է պահում գնդակը, բայց այդ լուրջ վնասվածքից հետո դեռ պետք է ֆիզիկապես առաջադիմի»։
Լամինի մասին
«Լամինը պետք է հարմարվի, որովհետև հիմա մրցակիցները նրա դեմ երկու կամ ավելի խաղացողներ են դնում։ 1-1 հաշվի ժամանակ նրա արագությունն ու փոխանցումները տպավորիչ էին։ Նա նաև մեծ աշխատանք կատարեց պաշտպանությունում»։
Երկրպագուների մասին
«Ես խաղի ժամանակ կենտրոնացած եմ դաշտի վրա, բայց զգում եմ, որ երկրպագուները մեզ դրական էներգիա էին փոխանցում»։
Պրեմիեր լիգայի մասին
«Պրեմիեր լիգան աշխարհի ամենաուժեղ լիգան է։ Այնտեղ մեծ գումարներ են ներդրվում, ակումբները շատ խաղացողներ են գնում, և դա երևում է։ Բայց Չեմպիոնների լիգայում բոլոր թիմերն ունեն բարձր որակ»։
