Ֆլիկ. «Ամեն ինչ գալիս է պահվածքից»
Չեմ ցանկանում վերադառնալ Բավարիայի թեմային․ այնտեղ մենք ևս երկրորդ տարում դարձանք Բունդեսլիգայի չեմպիոն։ Սա արդարացում չէ, պարզապես փաստ է․ այժմ մեր կազմում կան մի շարք վնասվածքներ, այդ թվում՝ առանցքային ֆուտբոլիստների բացակայություններ, ինչը մեծ ազդեցություն է թողնում։
Մենք փորձում ենք հնարավորինս ճիշտ կառավարել իրավիճակը։ Կցանկանայինք Բրյուգեի հետ խաղից հետո ունենալ երկու միավորով ավելի, բայց ստացանք միայն մեկը։
Այս պահին Ռեալ Մադրիդից հետ ենք հինգ միավորով, սակայն զբաղեցնում ենք երկրորդ տեղը, և դեռ երկար ճանապարհ կա մինչև մայիս։ Խաղացողները նույնպես գիտակցում են, որ պետք է ավելի բարձր մակարդակով հանդես գան։
Ինձ համար ամենակարևորն այն է, որ երբ բոլորը վերադառնան, լինեն առողջ և իրենց լավագույն մարզավիճակում՝ օգնելու թիմին։ Մինչ այդ մենք պետք է շարունակենք պայքարել՝ ներառյալ վաղվա հանդիպումը։
Չորեքշաբթի Բրյուգեի դեմ խաղում չտեսանք այն մարտական ոգին, որը սպասում էինք, և հուսով եմ՝ վաղը դա կտեսնենք»,_ եզրափակել է մարզիչը։
Աղբյուր՝ AS
