ad-banner-1
Ժոան Գարսիա–դարպասապահ

Էսպանյոլում Ժոան Գարսիային չեն ներում

Էսպանյոլը 2025 թվականը լավ արդյունքներով է ավարտում` վերջին 5 խաղը հաղթելով, և ցանկանում է գալիք տարին նույն կերպ մեկնարկել, սակայն տարեսկզբին բարդ առաջադրանք կա

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Էսպանյոլի հաջորդ հանդիպումը Բարսայի դեմ է, որը կկայանա հունվարի 3-ին` RCDE մարզադաշտում։ Կատալոնական դերբին դասակարգվել է որպես բարձր ռիսկային հանդիպում և դրա մեղավորներից մեկը Ժոան Գարսիան է։

Ըստ Marca-ի` Էսպանյոլը պատրաստվում է ցանցեր դնել մարզադաշտում, որպեսզի հնարավոր որակազրկումներից խուսափի։ Նրանց երկրպագուները դարպասապահին չեն ներում, որ լքել է նրանց՝ միանալով կատալոնական մյուս ակումբին։

Ակնկալվում է, որ դիմակայությունը զերծ չի մնա անկարգություններից, ինչպես 2022-23 մրցաշրջանի դերբիի ժամանակ, երբ երկրպագուները հարձակման փորձ կատարեցին Լա Լիգայի հաղթանակը տոնող Բարսելոնայի խաղացողների նկատմամբ։

Ի պատասխան ակնկալվող սպառնալիքների՝ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը կփորձի ձմեռային հանգստից հետո նոր թափ ստացած պայքարել առաջատարի հորիզոնականը պահելու համար։

Hovo

Հեղինակ՝ Hovo