ad-banner-1

Երեքը մեկի դեմ. նոր մարտահրավեր Բարսայի համար

Բարսելոնայի երեք հայտնի դահիճները հայտնվել են Սելտայում՝ Ասպասը, Բրայանը և Բորխան։ Թիմը, որը երկար տարիներ բարդացնում է Բարսելոնայի կյանքը, այս անգամ էլ կատալոնացիներին դիմավորում է լավագույն մարզավիճակով։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Վերջին տասնամյակում Բալաիդոսը դարձել է Բարսայի ամենաբարդ արտագնա խաղադաշտերից մեկը․ 2015-ից ի վեր նրանք այստեղ ունեն ընդամենը երկու հաղթանակ, երեք ոչ-ոքի և չորս պարտություն։ Այս մրցաշրջանում Սելտան նաև շարունակում է հաղթանակների հաջող շարքը՝ պաշտոնական մրցաշարերում գրանցելով հինգ անընդմեջ հաղթանակ։

Ըստ Mundo Deportivo-ի, այս ամենին ավելանում են Բարսայի ավանդական դժվար մրցակիցները՝ Իագո Ասպասը, Բրայան Սարագոսան և Բորխա Իգլեսիասը։

Իագո Ասպաս

38-ամյա ավագը Բարսայի դեմ մշտապես ցուցադրում է բարձր արդյունավետություն։ 23 խաղում նա խփել է 11 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Այդպիսով՝ նրա մասնակցությամբ ձևավորվել է 15 գոլային գործողություն, որոնց մի մասը վճռորոշ է եղել հենց հանդիպումների վերջնամասում։

Ասպասի սիրելի զոհերից մեկը Մարկ Անդրե տեր Շտեգենն է․ նա հաղթել է նրան արդեն 10 անգամ։ Խոշոր մրցակիցների համեմատության մեջ Ռեալի դեմ նրա ցուցանիշները զգալիորեն համեստ են՝ 26 խաղում ընդամենը 5 գոլ։

Բրրայան Սարագոսա

Չնայած Բարսայի դեմ ունեցած խաղերի քանակը քիչ է, արդյունավետությունը տպավորիչ է։ Երկու հանդիպման ընթացքում, մեկը՝ Գրանադայում, մյուսը՝ Օսասունայում, նա հասցրել է խփել երեք գոլ և կատարել մեկ փոխանցում։

2023-ի հոկտեմբերի 8-ին Լոս Կարմենեսում նրա դուբլը մեծ դեր խաղաց Բարսայի նկատմամբ հաղթանակում, և այդ հանդիպումից հետո շատ արագ ձևակերպվեց նրա տրանսֆերը դեպի Բավարիա։

Բորխա Իգլեսիաս

32-ամյա հարձակվողը ապրիլի հանդիպման ժամանակ Մոնժուիկում խփեց հեթ-տրիկ։ Թեև Սելտան ղեկավարում էր խաղը, նրա փոխարինումից հետո Բարսան կարողացավ շրջել հաշիվը՝ 4-3։

Ընդհանուր առմամբ, Իգլեսիասը Բարսայի դեմ անցկացրած 11 խաղում խփել է 4 գոլ, և այդ երեք գոլը կազմում են նրա արդյունքի հիմնական մասը։ Նրա ներկայիս մարզավիճակը գնահատվել է նաև հավաքականում՝ նա դարձել է Լա Լիգայի իսպանացի երկրորդ լավագույն ռմբարկուն 4 գոլով։

Այս երեք խաղացողները վաղվա խաղում կփորձեն խնդիրներ ստեղծել Բարսելոնայի խաղադաշտում և ակումբը պետք է պատրաստ լինի դրան։

Liana

Հեղինակ՝ Liana