ad-banner-1
Մեսսի

El Nacional. Մեսսին կարող է վերադառնալ Բարսելոնա

Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ Բարսելոնա, բայց արդեն ոչ որպես խաղացող: Այս մասին հայտնում է El Nacional-ը:

Կատալոնական ակումբում քննարկվում է արգենտինացուն խաղային կարիերայի ավարտից հետո ղեկավար կազմում ներգրավելու հնարավորությունը:

Ակումբի նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է Մեսսիին ներգրավել ակումբի սպորտային կառուցվածքում՝ որպես ռազմավարական որոշումներ կայացնող անձ։ Դա կարող է լինել սպորտային տնօրենի կամ նախագահի հատուկ խորհրդականի դեր, որտեղ նրա փորձն ու հեղինակությունը կօգնեն ակումբի համաշխարհային բրենդի զարգացմանը։

Մեսսին Բարսելոնայում անցկացրել է 18 տարի (2003-2021)՝ դառնալով ակումբի իսկական լեգենդ: Այդ ընթացքում նա 778 խաղում դարձել է 672 գոլի հեղինակ, նվաճել է 35 տիտղոս, այդ թվում՝ Լա Լիգայի 10 չեմպիոնություն և Չեմպիոնների լիգայի չորս գավաթ, ինչպես նաև բազմաթիվ այլ պարգևներ:

Միևնույն ժամանակ, ֆուտբոլիստն վերջերս երկարաձգել է պայմանագիրը Ինտեր Մայամիի հետ, որտեղ շարունակում է հանդես գալ բարձր մակարդակով: Այս պահին նրա մասնակցությունը 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը դեռևս մնում է հարցականի տակ:

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։