Բունդեսլիգայի հարձակվողը` Բարսայի ուշադրության կենտրոնում
Բարսելոնան 26/27 մրցաշրջանի համար հարձակվող է փնտրում, և Գերմանիայից հաղորդում են, որ կատալոնացիների դիտակետում է Ֆիսնիկ Ասլանիի տարբերակը։ Այս մասին հայտնում է fechajes-ը։
Ֆիսնիկ Ասլանին այս պահին Բունդեսլիգայի ամենաքննարկվող հարձակվողներից է։ Առաջին 8 խաղերում խփելով 12 գոլ՝ ֆուտբոլիստը դարձել է առաջնության գլխավոր հայտնությունը։ Ներկա պահին նրա պայմանագիրը գործում է մինչև 2029 թվականի հունիսը, և Եվրոպայի մի քանի մեծ ակումբներ, այդ թվում՝ Բարսելոնան, հետևում են նրա ապագային։

Ֆիսնիկ Ասլանին՝ Ռոբերտ Լևանդովսկու հնարավոր փոխարինող
Բարսան առաջիկա ամռանը առաջնահերթ նպատակ է դրել ձեռք բերել կենտրոնական հարձակվող` Ռոբերտ Լևանդովսկիին փոխարինելու համար, և Ասլանին կարող է դառնալ հետաքրքիր ու համեմատաբար էժան տարբերակ։ Կոսովացի ֆուտբոլիստը համապատասխանում է Հանսի Ֆլիկի նախընտրած հարձակվողի տարբերակին․ արագ է, հմտորեն է բացում տարածություններ և վտանգավոր է օդային պայքարում։ 1.91 մ հասակի շնորհիվ Ասլանին հաճախ է հաղթում օդային պայքարում, ինչը Բարսային անհրաժեշտ է։
Հաշվի առնելով Ասլանիի ներկա շուկայական արժեքը և պայմանագրի տևողությունը՝ Հոֆենհայմը հավանաբար կվաճառի նրան մոտ 30–40 միլիոն եվրոյով։
