Բարսելոնայում կարծես կանաչ լույս է վառվում
Ռոբերտ Լևանդովսկին երկուշաբթի օրը Ժոան Գամպերի մարզական քաղաքում կայացած մարզման գլխավոր նորությունն էր՝ Ռեալ Մադրիդից Էլ Կլասիկոյում Բարսելոնայի կրած պարտությունից հետո։
Ինչպես փոխանցում է Mundo Deportivo-ն, հղում անելով Ràdio Barcelona-ին, լեհ հարձակվողը ամբողջությամբ մասնակցել է այն ֆուտբոլիստների մարզմանը, ովքեր չմասնակցեցին Սանտյագո Բեռնաբեու մարզադաշտում կայացած խաղին։
Լեհ գոլահարը, ով իր ազգային հավաքականի կազմում վնասված էր ստացել, այժմ գտնվում է ապաքինման եզրափակիչ փուլում։ Բարսելոնան հայտնել էր, որ նա ունեցել է ձախ ազդրի երկգլուխ մկանի պատռվածք, սակայն վերջին օրերին Լևանդովսկու վիճակը նկատելիորեն բարելավվել է։ Ամենայն հավանականությամբ, նա կարող է վերադառնալ խաղադաշտ արդեն այս կիրակի՝ Էլչեի դեմ հանդիպմանը։
Դարպասապահ Ժոան Գարսիայի առողջական վիճակն էլ բարելավվում է․ չնայած ակումբում չեն պատրաստվում ռիսկի դիմել, սակայն նա կարող է լինել կազմում արդեն այս հանգստյան օրերին։
Նա ծնկի ներքին մենիսկի վնասվածք էր ստացել Օվիեդոյի դեմ հանդիպման ժամանակ, ինչի հետևանքով ստիպված էր վիրահատվել սեպտեմբերի 27-ին։ Վերականգնման համար նախատեսված էր 4-6 շաբաթ, սակայն նրա ապաքինման ընթացքը սպասվածից ավելի արագ է ընթանում։
Ըստ Mundo Deportivo-ի, այս չորեքշաբթի, երբ թիմը վերսկսի մարզումները, մարզչական շտաբը կհասկանա՝ արդյոք Գարսիան պատրաստ կլինի Էլչեի դեմ խաղին։ Չնայած դրան՝ մասնագետները շտապելու մտադրություն չունեն և չեն պատրաստվում ռիսկի դիմել նրա առողջության հաշվին։
