ad-banner-1
ֆլիկ–բարսա–բարսելոնա

Բարսելոնայի երեք աստղեր որակազրկման վտանգի տակ են

Բարսելոնան պատրաստվում է Չեմպիոնների լիգայի վճռորոշ հանդիպմանը Կոպենհագենի դեմ Սպոտիֆայ Կամպ Նոուում, որտեղ թիմը ձգտում է անմիջապես դուրս գալ 1/8 եզրափակիչ և խուսափել փլեյ-օֆֆից։ Սակայն ոչ բոլոր խաղացողներն են ապահով խաղին մասնակցելու համար։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմի երեք ֆուտբոլիստներ Ֆերմին Լոպեսը, Ժերար Մարտինը և Մարկ Կասադոն ևս մեկ դեղին քարտի առկայության դեպքում կորակազրկվեն։

Այս խաղացողները խմբային փուլում արդեն երկու դեղին քարտ ունեն, և ցանկացած նոր նախազգուշացում կարող է ստիպել նրանց բաց թողնել հաջորդ կարևոր հանդիպումը՝ կախված թիմի վերջնական դիրքից աղյուսակում։

Լամին Յամալը նույնպես մեկ քայլ է ետ որակազրկումից․ եթե նա ստանա ևս մեկ դեղին քարտ, վտանգի տակ կլինի հաջորդ խաղում։ Ֆրենկի դե Յոնգը չի մասնակցի Կոպենհագենի դեմ խաղին, քանի որ ստացավ իր երրորդ դեղին քարտը Սլավիա Պրահայի դեմ հանդիպման ժամանակ։ ՈւԵՖԱ-ի կանոններով առաջին որակազրկումը կատարվում է երեք դեղին քարտից հետո, իսկ հետագա խոչընդոտները նախատեսված են յուրաքանչյուր հաջորդ երկու քարտից (5, 7, 9 և այլն), ինչը նշանակում է, որ խաղացողները շարունակ վտանգի տակ կմնան մինչև քառորդ եզրափակիչը։

Փլեյ-օֆֆի կամ 1/16 եզրափակիչի երկրորդ խաղի համար ևս չորս Բարսելոնայի խաղացողներ են վտանգի տակ՝ Դանի Օլմոն, Ալեխանդրո Բալդեն, Ժյուլ Կունդեն և Ռոնալդ Արաուխոն։ Այս իրավիճակը մարզչական շտաբին ստիպում է շատ զգույշ լինել կազմի ընտրության հարցում, քանի որ նույնիսկ մեկ դեղին քարտ կարող է վճռորոշ լինել Բարսելոնայի՝ Եվրոպական պայքարում առաջիկա փուլերում։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։