ad-banner-1

Բարսելոնան պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել Լա Մասիայի տաղանդին

Լա Մասիայի հերթական տաղանդը՝ Պեդրո «Դրո» Ֆերնանդեսը, այս մրցաշրջանում իր առաջին քայլերն է անում Բարսելոնայի հիմնական թիմում։ Մարկ Բերնալի և Մարկ Կասադոյի օրինակով, երիտասարդ հարձակվողական կիսապաշտպանը դարձել է այն խաղացողներից մեկը, ում առաջխաղացումը բարձր է գնահատվում ակումբի ներսում։

Դրոն ամռան նախամրցաշրջանի ընթացքում կարողացել է մեծ տպավորություն թողնել գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի վրա և այդ պահից ի վեր ընդգրկված է հիմնական թիմի դինամիկայում՝ չնայած խաղաժամանակի սահմանափակ լինելուն։

Այսօր նշելով իր 18-ամյակը՝ Դրո Ֆերնանդեսը մոտ է նոր պայմանագիր ստանալուն։ Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, Բարսելոնան առաջիկա շաբաթներին մտադիր է նոր համաձայնագիր առաջարկել երիտասարդ ֆուտբոլիստին։

Նրա գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2027 թվականը, սակայն ակումբի նպատակը է նույն ռազմավարությունն կիրառել, ինչ Լամին Յամալի և Պաու Կուբարսիի դեպքում՝ նոր պայմանագիր կնքելով խաղացողի չափահաս դառնալուն պես։

Այս պահի դրությամբ Դրոն Բարսելոնայի կազմում անցկացրել է մոտ 150 րոպե բոլոր մրցաշարերում, սակայն հնարավոր է, որ մոտ օրերին ավելի շատ խաղաժամանակ ստանա։ Նա հասանելի կլինի Կոպա դել Ռեյի 1/8 եզրափակչում Ռասինգ Սանտանդերի դեմ հանդիպման համար՝ ազատվելով Իսպանիայի մինչև 18 տարեկանների հավաքականի ճամբարից, որտեղ նախապես հրավիրված էր Իտալիայի դեմ ընկերական խաղին։

Ակումբում պայմանագրի երկարաձգումը դիտարկվում է որպես ռազմավարական քայլ՝ հատուկ խաղացողի ապագան ապահովելու համար։ Բարսելոնան լիարժեք հավատ ունի Դրո Ֆերնանդեսի երկարաժամկետ ներուժի նկատմամբ։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։