ad-banner-1

Բարսելոնան մոտ է ֆինանսական կորստի

SPORT-ի հաղորդմամբ՝ Բարսելոնան լուրջ ռիսկի տակ է կորցնելու Միկա Մարմոլի ապագա վաճառքից շահույթ ստանալու իրավունքների 50%-ը։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ պաշտպանը հաջորդ ամռանը կարող է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ Լաս Պալմասից։

Մարմոլը 2023 թվականին Բարսելոնայից տեղափոխվել է Լաս Պալմաս՝ մինչև 2026 թվականը գործող պայմանագրով։ Գործարքի համաձայն՝ ակումբը ձեռք է բերել ֆուտբոլիստի իրավունքների 50%-ը, իսկ մյուս կեսը պահպանել է Բարսելոնան՝ ապագայում հնարավոր շահույթ ապահովելու նպատակով։

Վերջին տարիներին պաշտպանի խաղամակարդակը աճել է, և նրա անունը հաճախ է շրջանառվում եվրոպական ակումբների տրանսֆերային ցանկերում։ Անցած ամռանը Ժիրոնան պատրաստ էր լուրջ առաջարկ անել, սակայն Լաս Պալմասը պահանջել էր գումար, որը գերազանցում էր 10 միլիոն եվրո հրաժարագինը, ինչի հետևանքով բանակցությունները տապալվել են։

Ավելի վաղ Ռոման ևս մոտ էր հրաժարագինը վճարելուն, սակայն գործարքը չի կայացել։ Այդ ընթացքում Բարսելոնան կարող էր ստանալ մոտ 4–5 միլիոն եվրո։

Այժմ Լաս Պալմասը փորձում է երկարաձգել Մարմոլի պայմանագիրը, բայց հաջողության չի հասնում։ Հունվարին վաճառքի հավանականությունը փոքր է, իսկ հնարավոր գործարքների դեպքում գումարի 50%-ը պետք է փոխանցվի Բարսելոնային, ինչը հետաքրքրություն չի առաջացնում ակումբի համար։

Այս պայմաններում մեծ է հավանականությունը, որ Միկա Մարմոլը կհեռանա որպես ազատ գործակալ, և Բարսելոնան ամբողջությամբ կկորցնի նրա իրավունքների 50%-ը։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։