ad-banner-1

Բարսելոնան կպայքարի եզրափակիչի ուղեգրի համար

Բարսելոնան վաղը՝ 00:00-ին, Չեմպիոնների լիգայի շրջանակում կմրցի անգլիական Չելսիի հետ և կանի հնարավոր ամեն ինչ հաղթանակի հասնելու համար։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Այսօր ակումբը հրապարակել է նաև Սթեմֆորդ Բրիջում կայանալիք խաղի հայտացուցակը։ Ամենադրական նորությունն այն է, որ մի շարք խաղացողներ արդեն հասանելի են Հանսի Ֆլիկի համար, և թիմը գրեթե լիարժեք կազմով է մոտենում մրցավեճին։

Բարսելոնան և Չելսին մրցաշարային աղյուսակում ունեն յոթական միավոր, ուստի խաղը կարևոր նշանակություն ունի՝ առաջատարների շարքը համալրելու և անմիջապես 1/8 եզրափակիչ դուրս գալու համար՝ առանց փլեյ օֆֆ փուլի մասնակցության։ Ութերորդ հորիզոնականը ընդամենը երկու միավոր հեռու է, այդ իսկ պատճառով հաղթանակը կբերի մեծ առաջընթաց աղյուսակում։

Հանսի Ֆլիկը, սակայն, որոշ դժվարություններ ունի, քանի որ Պեդրին բացակայում է այս հանդիպմանը։ Միևնույն ժամանակ, նա կարող է հույս դնել երկու ֆուտբոլիստների վրա, ովքեր բաց թողեցին Կամպ Նոուի բացումը՝ Ֆրենկի դե Յոնգն ու Մարկուս Ռեշֆորդը։

Դե Յոնգը հեռացված էր Սելտայի հետ խաղում ստացած կարմիր քարտի պատճառով, իսկ Ռեշֆորդը ամբողջ շաբաթ տառապում էր տենդից, որը հիմա արդեն հաղթահարված է։ Այդպիսով, Ֆլիկն ավելի լայն ընտրություն ունի «կապույտների» դեմ մեկնարկային կազմի ձևավորման ժամանակ։

Ըստ SPORT-ի, Դե Յոնգի վերադարձը կարող է կասկածի տակ դնել Էրիկ Գարսիայի տեղը միջին գծում՝ նրա՝ Աթլետիկի դեմ փայլուն խաղից հետո, ինչպես նաև Դանի Օլմոյին ու Ֆերմին Լոպեսին ենթահարձակվողի դերում պահելու տարբերակը։

Հարձակման գծում երեք հիմնական տեղի համար պայքարելու են հինգ խաղացող։ Լամին Յամալի դիրքը աջ եզրում գրեթե անսասան է, մինչդեռ Լևանդովսկին ու Ֆեռան Տոռեսը կարող են կազմել հարձակման եռյակը։ Վնասվածքից վերադարձած Ռաֆինյան կարող է իր խաղային րոպեները ավելացնել երկրորդ կեսում, իսկ Ռեշֆորդը, ունենալով արդեն չորս գոլ և երկու գոլային փոխանցում մրցաշարում, նույնպես լուրջ հավակնորդ է մեկնարկային կազմում հայտնվելու։

Liana

Հեղինակ՝ Liana