ad-banner-1

Բարսելոնան կարող է բաց թողնել երիտասարդ թիրախի տրանսֆերը

Բարսելոնան շարունակում է ուշադրությամբ հետևել բրազիլական ֆուտբոլում ի հայտ եկող երիտասարդներին, և այդ ցանկում է նաև Վասկո դա Գամայի 19-ամյա վինգեր Ռայանը, որը կարող է խաղալ նաև կենտրոնական հարձակվողի դիրքում։

Սակայն, SPORT-ի տեղեկություններով, ֆուտբոլիստը շատ մոտ է Պրեմիեր լիգա տեղափոխվելուն։ Ռայանը արդեն աշխատավարձի հարցում համաձայնության է հասել Բորնմունթի հետ և դիմել է իր ակումբին՝ տրանսֆերի շուրջ բանակցություններ սկսելու համար։ Անգլիական կողմը պատրաստ է վճարել մինչև 35 միլիոն եվրո, ինչը համապատասխանում է Վասկո դա Գամայի ֆինանսական ակնկալիքներին։

Ռայանը վաղուց գտնվում է Բարսելոնայի մարզական տնօրեն Դեկուի ուշադրության կենտրոնում, որը նրա տրանսֆերը առաջարկել էր դեռևս մինչև պաշտոնը ստանձնելը։ Չնայած ակումբը պահպանում է կապը խաղացողի գործակալների հետ և տեղյակ է բոլոր զարգացումներից, մարզական քաղաքում որոշում է կայացվել այս փուլում չմասնակցել տրանսֆերային պայքարին։

Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև Պորտուն և Բավարիան, սակայն այս պահին ամեն ինչ ցույց է տալիս, որ Ռայանի հաջորդ կանգառը կլինի Պրեմիեր լիգան։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։