ad-banner-1

Ի՞նչ կարգավիճակում են Ռաֆինյան և Կունդեն Էլչեի դեմ խաղից հետո

Էլչեի նկատմամբ հաղթանակից հետո Բարսելոնայի համար անհանգստացնող պահերից մեկը Ռաֆինյայի և Ժյուլ Կունդեի ֆիզիկական վիճակն էր։ Երկու ֆուտբոլիստներն էլ խաղի ընթացքում փոխարինվեցին վնասվածքի պատճառով, ինչն առաջացրեց մտահոգություն կատալոնական ճամբարում։

Առավոտյան տարածված տեղեկությունների համաձայն՝ նրանց վնասվածքները լուրջ չէին և անմիջական մասնակցությունը վտանգի տակ չէին դնում, սակայն սպասվում էր, որ նրանք կհանգստանան գավաթային հանդիպման ընթացքում։

Կունդեն և Ռաֆինյան պատրաստ են խաղալ

Այժմ SPORT-ը հայտնում է, որ Ռաֆինյայի և Կունդեի մասնակցությունը Ալբասետեի դեմ հանդիպմանը նույնիսկ կարող է վտանգի տակ չլինել, ինչը մեծ նորություն է Հանսի Ֆլիկի համար։

Աղբյուրի փոխանցմամբ՝ և՛ Կունդեն, և՛ Ռաֆինյան հասանելի կլինեն գավաթային խաղին, իսկ նրանց մասնակցության աստիճանը կախված կլինի գլխավոր մարզչի որոշումից։

Կունդեն, ով խաղի վերջնամասում լքել էր դաշտը մկանային կծկումների պատճառով, կիրակի օրը ներկայացել է մարզաբազա՝ վերականգնողական աշխատանքների համար, չնայած Ֆլիկը թիմին հանգստյան օր էր տրամադրել։

Ֆրանսիացի պաշտպանը մարզվել է Գավիի, Պեդրիի, Անդրեաս Քրիստենսենի, Պաու Կուբարսիի, Ֆերմին Լոպեսի և Ֆեռան Տոռեսի հետ։

Նրա արագ վերադարձը վերականգնման փուլին դրական ազդակ է համարվում, և Կունդեն կարող է լինել մարզչի հաշվարկներում միջշաբաթյա խաղի համար։

Նման իրավիճակ է նաև բրազիլացի վինգեր Ռաֆինյայի դեպքում, ով փոխարինվել էր ընդմիջմանը՝ զուտ կանխարգելիչ նկատառումներով։ Քանի որ խոսքը փոքր անհարմարության մասին է, նա նույնպես կարող է թիմի հետ մեկնել Ալբասետե։

Այնուամենայնիվ, չի բացառվում, որ Ֆլիկը նախընտրի հանգստացնել նրանց և իրականացնել չափավոր ռոտացիա։ Հաշվի առնելով, որ Ալբասետեն գավաթից դուրս է թողել Ռեալ Մադրիդին՝ մրցակցին թերագնահատել չեն պատրաստվում։

Anna

Հեղինակ՝ Anna