ad-banner-1

Բարսայի պաշտպանը` եվրոպական գրանդի թիրախ

Աշրաֆ Հակիմիի վնասվածքից հետո ՊՍԺ-ն մնում է առանց հուսալի աջ պաշտպանի, և դիտարկվող լավագույն տարբերակներից մեկը Էրիկ Գարսիան է։ Այս մասին հայտնում է fichajes-ը։ Վերջին ամիսներին իսպանացու տրանսֆերային արժեքը Transfermarkt-ի տվյալներով հասել է 25 միլիոն եվրոյի։ Սակայն, քանի որ նրա պայմանագիրն ավարտվում է հունիսին, ՊՍԺ-ն կարող է բանակցել ավելի ցածր գնով՝ մոտ 12-15 միլիոն եվրոյի սահմաններում։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Գարսիան այս տարի ամրապնդել է իր դիրքը պաշտպանությունում` դառնալով Հանսի Ֆլիկի թիմում ամենաշատ խաղաժամանակ ստացած պաշտպանն այս մրցաշրջանում։ Նրա բազմաֆունկցիոնալություը և հարձակողական գործողություններին մասնակցությունը դարձրել են նրան կարևոր խաղացող գերմանացի մարզչի համար, ինչի պատճառով էլ ակումբը աշխատում է նրա պայմանագրի երկարաձգման ուղղությամբ։

Բարսելոնան շատ մոտ էր 24-ամյա կենտրոնական պաշտպանին վաճառելուն անցյալ տարվա հունվարին, բայց Ֆլիկը արգելեց նրա հեռացումը։ Ժամանակը ցույց տվեց, որ գերմանացին ճիշտ էր. Գարսիան շատ կարևոր օգնություն էր պաշպանությունում առաջացած վնասվածքների պայմաններում, նույնիսկ մի քանի խաղ հանդես գալով որպես պաշտպանողական կիսապաշտպան 2024/25 մրցաշրջանի առաջին հատվածում։

Mari

Հեղինակ՝ Mari